#Aragatsotnawesome Քարերի ներսում ապրող անցյալը

🧩 ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Քարերի ներսում ապրող անցյալը» ծրագիրն իր շուրջը համախմբում է Ապարանի բնակիչներին՝ ներառյալ փախստականներին, երեխաներին և տարեցներին՝ վերակենդանացնելու քաղաքի մոռացված պատմություններն ու հիշողությունները՝ պատերի վրա պատկերների և ձայների միջոցով։

Նաև Ապարանում գիշերը մութ և լքված պատերը վերածվելու են լուսարձակող պատերի՝ գիշերը փայլող նկարների միջոցով։ Օգտագործվելու են նաև ֆոսֆորային (glow-in-the-dark) ներկեր, որոնցով պատին նկարվելու են պատմական պահեր, ժողովրդական հերոսներ, հին լեգենդներ կամ համայնքի հիշողություններ։

Օրվա ընթացքում պատերը պարզապես գունավոր կամ չեզոք են, իսկ գիշերը սկսում են «շնչել»։

Ծրագիրը նպատակ ունի վերածել քաղաքի մի քանի մռայլ պատեր՝ համայնքի հիշողությունների կենդանի նկարագրության։ Յուրաքանչյուր պատ կներկայացնի մի պատմություն կամ հուշ՝ համայնքի անդամի կողմից պատմված, որը կներկայացվի գրաֆիկական ձևով, իսկ QR կոդով մարդիկ կկարողանան լսել ձայնագրությունը հենց պատմողի շուրթերից։

🎯 ՆՊԱՏԱԿՆԵՐ
• Տեսանելի, գունեղ կերպով վերակենդանացնել Ապարանի պատմությունը
• Միավորել տարբեր ծագում ունեցող բնակիչներին՝ միասնական համայնքային լուսավոր գործի շուրջ
• Տրամադրել ստեղծագործ հարթակ՝ թե՛ տեղացիների, թե՛ փախստականների համար
• Ստեղծել տպավորիչ և կրթական «քաղաքային երթուղի»։

👥 ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ
• Ապարանի բնակիչներ՝ հատկապես տարեցները (պատմությունների համար)
• Փախստական ընտանիքներ և երեխաներ՝ ներգրավվածություն ու ներկայացվածություն ապահովելու համար
• Տեղական դպրոցների աշակերտներ՝ որպես նկարիչներ կամ օգնականներ
• Երիտասարդ կամավորներ՝ նկարելու, կազմակերպելու, ձայնագրելու և տարածելու համար։

🧩 Քայլերի հերթականություն

  1. Պատմությունների հավաքագրում
    • Համայնքային հանդիպումներ տարեցների և փախստականների հետ
    • Պատմությունների ձայնագրում ու գրավոր ձևակերպում

  2. Պատերի ընտրություն և էսքիզների մշակում

  3. Պատի հարթեցում և նախապատրաստում

  4. Նկարչության օրեր

  5. Ձայնային պատմությունների ստեղծում
    • Յուրաքանչյուր պատի մոտ QR կոդ, որը պարունակում է ձայնային պատմություն։

  6. Հատուկ բացման արարողություն և ցուցադրություն

• Հատուկ միջոցառում՝ երեխաների,

Ֆինանսավորված Yerevan կողմից (August 2025)