Կտորմ Կարին

Ծրագրի նպատակն է Կարծախում և Ախալքալաքի շրջանում հայկական ազգային մշակույթը ընգծելու նպատակով Ջիվանի տուն -թանգարանի հուշային հատվածում իրականացնել լուսանկարահանումներ ազգային տարազով, առավել հետաքրքիր դարձնել թանգարանի առօրյան, ներգրավվել նոր այցելուների։
Ջիվանի տուն-թանգարանը հայապահապանության առումով կարևոր նշանակություն ունեցող մշակութային կենտրոնն է։ Թանգարանում ներկայացված են 19-րդ դարի կոլորիտային նաև գործածությունից դուրս եկած ցուցանմուշներ, որոնք այցելուներին հնարավորություն են տալիս վերադառնալ տվյալ ժամանկաշրջան, զգալ ժամանակի շունչը, նիստ ու կացը, ապրելաձևը։

Հայկական ազգային ինքնույթյունը շեշտելու համար ցանկանում ենք տուն- թանգարանը համալրել հայկական ազգային տարազով, քանի որ տարազը, անցնելով պատմական զարգացման երկար ուղի, հանդիսացել է ինքնապահպանման ազդակներից մեկը։ Սա նոր շունչ կհաղորդի թանգարանին, այցելուներին հնարավորություն կտա իրենց զգալ միջավայրի լիարժեք մաս, բացի այդ նրանք կծանոթանան հայկական ազգային տարազի պատմությանը, տարազի յուրաքանչյուր մասի և նախշի նշանակությանը
Ծրագրի իրականացնելու համար նախատեսվում են իրականացնել հետևյալ քայլերը
• Ազգային տարազի ձեռք բերում
• Թանգարանի աշխատակցի լուսանկարչական հմտությունների բարելավվում՝ համապատասխան դասընթացի մասնակացության միջոցով
• Լուսանկարչական ապարատի ձեռք բերում
Որից հետո
• այցելուները հնարավորություն կունենան Ջիվանու տուն- թանգարանի հուշային հատվածում նակարահանվել ծրագրի շրջանակներում ձեռք բերված տարազով։
• Լուսանկարներից ձեռք բերված հասույթը կուղղվի թանգարանի մասին ինֆորմացիա տարածելուն, նախատեսում ենք պատվիրել երկկողմանի կտորե տոպրակներ (պայուսակներ) մի կողմում աշուղ Ջիվանի ստեղծագործություններից քառատող և թանգարանի հասցեն, հակառակ կողմում ազգային տարազի նախշեր։
Տարազները հնարավոր կլինի նաև տրամադրել վարձույթով, օրինակ՝ ազգային մոտիվներով հարսանիք ազմակերպելու նպատակով։ Ստացված հասույթը կօգտագործվի թանգարանը զարգացնելու և թանգարանի մասին տեղեկատվություն տարածելու նպատակով։

Ֆինանսավորված Javakhk կողմից (December 2022)