Այուն թոռները

Մենք Խնածախի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի սաներն ենք։ Մեր խմբակը մենք անվանել ենք «Այուն թոռները»։ Այուն թոռները մեր այսօրվա սերնդի եւ Արցախյան Մեծ մայրիկի կապն է, Այա, այսինքն՝ Նանի, ով դարերով պահել է իր տան սյունը իր իմաստախոսություններով եւ հավերժական գոյության իմաստնությունը հասկանալով՝ կարողացել է իր հոգու նշխարները բաժանել իր թոռներին։

«Այուն թոռները» խմբակի աշխատանքային ծրագրի բնույթը կայանում է նրանում, որ Խնածախի 83 աշակերտները արտադասարանական պարապմունքների հիմքով սովորում են տիկնիկային թատերական արվեստը։ «Այուն թոռները» տիկնիկային թատրոնը երեխաների մեջ կձեւավորի մշակութային ունակություններ, բանահյուսության արժեւորում, տիկնիկագործության հմտությունների իմացություն, կզարգացնի գեղագիտական ճաշակ։ Տիկնիկների միջոցով արցախյան հեքիաթների բեմականացումը կխթանի երեխաների մեջ ազգային ավանդույթների իմացությունը, եւ իմաստախոսությունների դաստիարակչական բնույթը կպահպանի Արցախյան հավերժական գոյության բանալին։

Սկզբնական փուլում նախատեսում ենք Արցախյան հեքիաթների ուսումնասիրություն, հետո աշակերտները ձեւավորելու են հեքիաթները գեղարվեստորեն, այսինքն՝ նկարելու են սյուժեները, կերպարներին։ Այնուհետեւ, կավի եւ պլաստիլինի միջոցով /թերապեւտիկ գործոն/ ստեղծելու ենք հեքիաթի հերոսներին, եւ վերջիններիս հիմքով պատրաստելու ենք ձեռագործ տիկնիկներ։ Տիկնիկները դառնալու են բեմադրությունների գլխավոր հերոսները։ Ըստ սցենարների՝ կատարելու ենք դերերի բաշխում, եւ երեխաները խաղալու են տիկնիկային թատրոնը՝ համայնքի եւ հարեւան դպրոցների հանդիսատեսի համար։

Ֆինանսավորված Artsakh կողմից (June 2021)