Շշնջացող ափսեներ

Գիտեք ինչպես է տարածվում ձայնը։ Շատերը չգիտեն․․
Ձայնային ալիքը դա տատանում է, որը տարածվում է միջավայրում, ինչպիսին է օրինակ օդը։ Ձայնը շարժվում է բոլոր ուղղություններով, այն լսելի է դառնում մեր ականջին, երբ այն օդի մասնիկների տատանման միջոցով հասնում են ականջի լսողական ապարատին և հաղորդում տատանումները նրա պատնեշին, որը և կրկին տատանվելով հաղորդում է այդ տեղեկությունը մեր ուղեղին։
Պատկերացրեք եթե հնարավոր լիներ ձայնային ալիքները կառավարել, այ օրինակ միջավայրում ստեղծել այնպիսի պատնեշ, որի միջոցով հնարավոր կլինի իրարից 100մ հեռավորության վրա կանգնած մարդկանց խոսել շշուկով միմյանց հետ այնպես ինչպես ուղիղ դեմ դիմաց կանգնած , և որ շրջապատում կանգնածները չկարողանան լսել այն։ Սֆերիկ հայելիները կամ ափսեները տալիս են այդպիսի հնարավորություն , դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անգլիական բանակը կիրառում էր այս սարքը թշնամու թռչող օբյեկտները գրանցելու համար, և այն հաջողում էր։ Այժմ այս տեսակ «կախարդական ափսեներից» կարելի է հանդիպել Օնտարիոյի, Օկլահոմայի , Չիկագոյի, Փարիզի, Վարշավայի և մի շարք այլ քաղաքների գիտական թանգարաններում կամ հանրային վայրերում։
Իսկ ինչու՞ չունենալ այս պատմական և շատ հետաքրքիր սարքից Հայաստանում։
Սևանա լճի առափնյա տարածքը զբոսաշրջիկների համար այցելելու ամենացանկալի վայրն է, իսկ Սևանի համայնքը 2018 թ-ին ճանաչվել է «Տարվա լավագույն համայնք»։ Համայնքը իրականացնում է միջոցռումներ Սևանա լճի խնդիրը բարձրաձայնելու համար, և նման տեսակի գիտական նախագիծը կկենտրոնացնի մարդկանց ուշադրությունը դեպի Սևանը և կծանոթացնի նրա խնդիրների հետ։
Ի դեպ, ձայնային ալիքների ափսեները կլինեն առաջին գիտական նմուշները տեղադրված Սևանում։
Ի՞նչու հենց այս սարքը։ Այն չափորով մեծ է և տեսանելի է լինելու բոլոր կողմերից։ Այն հնարավոր չէ վնասել (եթե միայն տրակտրով չհրեն :) ), չի պահանջում սպասարկում և տեխնիկապես չի կարող խափանվել աշխատանքը։

Այս սարքը ունենալու է հուշարձանային նշանակություն, որի ներսի մասում պատկերված է լինելու սարքի աշխատանքի գիտական բացատրությունը իսկ արտաքին մասում Սևանա լճի մասին տեղեկատվություն , նաև լիճը չախտոտելու մասին հորդորներ։

Ֆինանսավորված Yerevan կողմից (February 2020)