Մուտքը պլաստիկով, ապակյա տարայով կամ թղթով

Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում արդեն մեկ ամիս է գործում է համայնքային խնդիրների կրեատիվ լուծման կենտրոն, որի մասնակիցները մի խումբ նպատակասլաց երիտասարդներ ու պատանիներ են: Մենք ունենք մի թիմ, ով ավանդական դարձած խնդիրների համար կփորձի գտնել ոչ ավանդական լուծումներ: Մեր տաղանդավոր թիմի անդամները կարողանում են նկարել, գործել, թատրոնում խաղալ, միջոցառումներ կազմակերպել: Մենք որոշել ենք օգտագործել մեր կարողությունները և Դպրաբակ գյուղում վերամշակման ենթակա աղբի մենաշնորհը վերցնել մեր ձեռքը :))) Հիմա կասեմ, թե ինչպես:
Մենք կկազմակեպենք մշակութային միջոցառումներ /թատերական ներկայացում, ֆիլմի դիտում, ժամանցային, սպորտային, ինտելեկտուալ խաղեր, նկարչական խմբակներ/, դե իսկ միջոցառումներին մասնակցել ցանկացողները պետք է դրա դիմաց վճարեն, բայց ոչ թե գումարով, այլ աղբով:
Հավաքված պլաստիկի, թղթի, ապակյա տարաների մի մասը կօգտագործենք այլընտրանքային ձևով, իսկ մնացած մասը կհանձնենք վերամշակման, ստացված գումարներն էլ կներդնենք ծրագրի իրականացման շրջանակը ընդլայնելու և շարունակական դարձնելու համար:

Ֆինանսավորված Yerevan կողմից (September 2018)