«Սասնա ծռեր» կոմիքս
![](http://d2r8ik3tdu68jx.cloudfront.net/3hy3KZ6Czp6yNsplaeBoBU0VnH2M5bVzgnZS1cgpKiU/rs:fill:470:470:1/format:jpg/plain/https%3A%2F%2Faf-production.s3.amazonaws.com%2Fphotos%2Fimages%2F78839%2Foriginal%2F12583983_891974354256706_92600775_n.jpg)
![](http://d2r8ik3tdu68jx.cloudfront.net/xRXIn3H2mds-gmg7Lb8qjdvrz6VLfycpsjz4PB6MARo/rs:fill:470:470:1/format:jpg/plain/https%3A%2F%2Faf-production.s3.amazonaws.com%2Fphotos%2Fimages%2F78840%2Foriginal%2F12633225_887893274660878_1102297360_o.jpg)
Ձեզ ենք ներկայացնում նախագիծ,որը ստեղծվել է երկու տնտեսագետ ուսանողների կողմից:Նախագծի ստեղծման առավելությունը կայանում է նրանում,որ քննարկման արդյունքում ներառվել են մի շարք հարցեր և խնդիրներ:ԵՎ մենք փորձել ենք առավելագույնս լուծումներ տալ մեզ հուզող հարցերին:Ձեզ ենք ներկայացնում մեր լուծման տարբերակը՝
Որպես տնտեսագետներ առաջին հերթին նախագիծը հետապնդում է շահույթ.
Փորձել ենք ժողովրդականը ներկայացնել արվեստի տեսքով
Համադրել ենք ավանդականը Հայաստանում նորամուծություն հանդիսացող կոմիքսների հետ միասին
Նախագիծը թույլ կտա փոքր և միջին տարիքի անձանց կտրվել համակարգչային խաղերից և ինտերնետային հերոսներից՝հնարավորություն ընձեռելով ոգեշնչվել ոչ թե Marvel-ի հերոսներից այլ մեր Սասունցի Դավթի և այլոց քաջագործություններից
Կրթել փոքր և միջին սերնդին,ձևավորելով նրանց մեջ ազգային ոգի,ազգասիրություն,սեր դեպի արվեստը և գրականությունը
Փորձում ենք գրականությունը ներկայացնել ուրույն,քանի որ համարում ենք, որ ժամանակակից երիտասարդությունը մեղմ ասաց չի սիրում կարդալ,նախապատվությունը տալով ժամանակն անցկացնել ուղեղը բթացնող համակարգչային խաղերով.
Ին՞չ է իրենից ներկայացնում նախագիծը.
Դա մի խումբ երիտասարդների մտքի ստեղծագործելու ու տաղանդի համադրումն է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ:Գաղափարը՝ ներկայացնել <<Սասնա Ծռեր>> կամ <<Սասունցի Դավիթ>> դյութազնավեպը կոմիքսների տեսքով:Կոմիքսներ տեսքով՝քանի որ վերը նշված տարբերակները իրականանալի են կոմիքսներով ներկայացնելու դեպքում:
Այս նախագիծը հաջողություն ունենալու դեպքում մեր ստեղծագործական խումբը ունի հեռանկարային ծրագիր և այս նախագծի հաջողման դեպքում մենք կշարունակենք ներկայացնել մեր ժողովրդական հերոսներին:
Մենք հստակ գիտակցում ենք որն է մեր սպառման շուկան(Հայաստանում և արտերկրում) և վերահսկում ենք մեր ռիսկերը:
Նշենք նաև որ կոմիքսները լինելու են մեր սերնդի համար հասանելի հայերենով,նաև անգլերեն և ռուսերեն տարբերակներով: