Read & Return – Փոքր գրքապահարաններ համայնքի համար

Ես ուզում եմ ստեղծել «Կարդա և Վերադարձրու» փոքր գրքապահարանների ցանց քաղաքի տարբեր հատվածներում։ Իմ նպատակն է ոչ միայն խթանել ընթերցանությունը, այլ նաև զարգացնել վստահություն և փոխանակման մշակույթ համայնքում։ Յուրաքանչյուր պահարան կլինի գեղեցիկ, յուրահատուկ ձևավորված և տեղադրված այնպիսի վայրերում, որտեղ մարդիկ հաճախ են լինում՝ դպրոցներ, ուսումնական կենտրոններ, հանրային տարածքներ։

Ինձ համար կարևոր է, որ մարդիկ տեսնեն՝ գրքերով կիսվելը ոչ միայն օգտակար է անձնական զարգացման համար, այլ նաև միավորում է մարդկանց և դարձնում համայնքը ավելի ակտիվ և կենդանի։ Յուրաքանչյուր պահարան կստանա տեսանելի ուղերձ՝ «Կարդա և Վերադարձրու», որպեսզի մարդիկ գիտեն՝ կարող են վերցնել գիրք, կարդալ և վերադարձնել կամ փոխանակել ուրիշով։

Ես պլանավորում եմ ներգրավել տեղական երիտասարդներ և արհեստավորներ, որպեսզի ստեղծվեն ոչ միայն գրապահարաններ, այլ նաև համայնքային արվեստի գործեր, որոնք կլրացնեն քաղաքային միջավայրը և կծնեն ստեղծագործական հետաքրքրություն։ Այս նախաձեռնությունը կմիավորի մարդկանց՝ հարմարավետ և բնական միջավայրում, որտեղ նրանք կարող են գտնել նոր գիտելիքներ, զրուցել և փոխանակվել գաղափարներով։

Ես հավատում եմ, որ փոքր ներդրում՝ գեղեցիկ և տեսանելի նախագծի վրա, կարող է ունենալ մեծ ազդեցություն։ Այս նախագծով ես ցանկանում եմ խթանել ընթերցանությունը, կապեր ստեղծել մարդկանց միջև և ոգեշնչել երիտասարդներին ավելի ակտիվ, հետաքրքրասեր և պատասխանատու լինել համայնքի հանդեպ։

Financé par Javakhk (December 2025)