Ապրեցնող արվեստ

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի (HFC Armenia) նախաձեռնությամբ ժամանակակից 5 արվեստագետ (նկարիչ, գրաֆիկա, քանդակ) մեկ ամիս շարունակ coworking արվեստանոցում աշխատելու են կյանքի համար պայքարող կամ արդեն ապաքինված երեխաների հետ միասին՝ ստեղծելու արվեստի գործեր:
Ծրագրի մեջ ներգավվելու են կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող կամ արդեն ապաքինված 6-15 տարեկան երեխաներ, որոնք ունեն արվեստի նկատմամբ հետաքրքրություն և ցանկություն մասնակցելու նման ծրագրի:
Արվեստագետների ու երեխաների մեկամսյա համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված գործերը կներկայացվեն ինքնատիպ ցուցահանդեսում: Արվեստի գործերի վաճառքից ստացված հասույթը HFC Armenia հիմնադրամի միջոցով կուղղվի կյանքի համար պայքարող երեխաների բուժմանը:

Financé par Yerevan (September 2021)