Բջնիի և Գառնու ամրոցների 3D վերակազմություն

Նախագիծը Դիլիջանի և Գառնու ամրոցների եռաչափ վերակազմություն է։ Հաշվի առնելով Եվրոպական երկրների փորձը ինչպես նաև, որ Հայաստանը հնագույն երկրներից է և մենք չունենք վերակազմության նման ձևաչափ։ Այն կարող է թույլ տալ զբոսաշրջիկներին ավելի ամբողջական պատկերացում տալ, թե ինչպիսին են եղել վերջիններս իրենց ժամանակին։
Նախագիծը իրենից ներկայացնում է մետաղական կոնստրուկցիա, որի կենտրոնական մասում ամրացված ապակու վրա տպագրված է լինելու վերակազմության գծապատկերը։
Այցելուն, կանգնելով շրջանակի առջև, նախապես նշված տեղում, ապակու միջով կկարողանա տեսնել ամրոցը, ամբողջականացված գծապատկերի միջոցով։ Պաստառը նաև հավելվելու է եռալեզու հակիրճ պատմական ակնարկով։ Տվյալ պահին ունեմ Դիլիջանի ամրոցի վերակազմությունը, որը չի իրականացվել ֆինանսական բարդույթներից ելնելով։

Ֆինանսավորված Yerevan կողմից (February 2022)