«Սասնա ծռեր» կոմիքս

Ձեզ ենք ներկայացնում նախագիծ,որը ստեղծվել է երկու տնտեսագետ ուսանողների կողմից:Նախագծի ստեղծման առավելությունը կայանում է նրանում,որ քննարկման արդյունքում ներառվել են մի շարք հարցեր և խնդիրներ:ԵՎ մենք փորձել ենք առավելագույնս լուծումներ տալ մեզ հուզող հարցերին:Ձեզ ենք ներկայացնում մեր լուծման տարբերակը՝
 Որպես տնտեսագետներ առաջին հերթին նախագիծը հետապնդում է շահույթ.
 Փորձել ենք ժողովրդականը ներկայացնել արվեստի տեսքով
 Համադրել ենք ավանդականը Հայաստանում նորամուծություն հանդիսացող կոմիքսների հետ միասին
 Նախագիծը թույլ կտա փոքր և միջին տարիքի անձանց կտրվել համակարգչային խաղերից և ինտերնետային հերոսներից՝հնարավորություն ընձեռելով ոգեշնչվել ոչ թե Marvel-ի հերոսներից այլ մեր Սասունցի Դավթի և այլոց քաջագործություններից
 Կրթել փոքր և միջին սերնդին,ձևավորելով նրանց մեջ ազգային ոգի,ազգասիրություն,սեր դեպի արվեստը և գրականությունը
 Փորձում ենք գրականությունը ներկայացնել ուրույն,քանի որ համարում ենք, որ ժամանակակից երիտասարդությունը մեղմ ասաց չի սիրում կարդալ,նախապատվությունը տալով ժամանակն անցկացնել ուղեղը բթացնող համակարգչային խաղերով.
Ին՞չ է իրենից ներկայացնում նախագիծը.
Դա մի խումբ երիտասարդների մտքի ստեղծագործելու ու տաղանդի համադրումն է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ:Գաղափարը՝ ներկայացնել <<Սասնա Ծռեր>> կամ <<Սասունցի Դավիթ>> դյութազնավեպը կոմիքսների տեսքով:Կոմիքսներ տեսքով՝քանի որ վերը նշված տարբերակները իրականանալի են կոմիքսներով ներկայացնելու դեպքում:
Այս նախագիծը հաջողություն ունենալու դեպքում մեր ստեղծագործական խումբը ունի հեռանկարային ծրագիր և այս նախագծի հաջողման դեպքում մենք կշարունակենք ներկայացնել մեր ժողովրդական հերոսներին:
Մենք հստակ գիտակցում ենք որն է մեր սպառման շուկան(Հայաստանում և արտերկրում) և վերահսկում ենք մեր ռիսկերը:
Նշենք նաև որ կոմիքսները լինելու են մեր սերնդի համար հասանելի հայերենով,նաև անգլերեն և ռուսերեն տարբերակներով:

Funded by Yerevan (February 2016)