Օդապարուկների օր /День воздушных змеев/ Kite day

Հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակին համարվում է օդապարուկների միջազգային օր (Всемирный день воздушных змеев (World Kite Day): Այդ օրը օդապարուկների սիրահարները դեպի երկինք են ուղարկում իրենց թռչող "բարեկամներին":
Ես կարծում եմ, որ կարելի է շատ արդյունավետ օգտագործել մեր երկրի բնակլիմայական պայմաններըմասնավորապես քամիները:
Եթե այլ վայրերում սպասում են թե երբ քամի կլինի, ապա Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտ քամու անջատիչը փչացած է և լավ քամի կա միշտ: Կարծես բնությունն ինքն է թելադրում կազմակերպել գեղեցիկ օդապարուկների փառատոն:
Իմ առաջարկն է Արտանիշ գյուղի մոտակայքում գտնվող լայնատարած դաշտում անցակացնել օդապարուկների փառատոն, որին կմասնակցեն տարբեր տարիքի տասնյակ ու հարյուրավոր մարդիկ: Գույնզգույն օդային կերպարները կզարդարեն երկինքը:
Մեր կողմից կպատրաստվեն տասնյակ օդապարիկներ և կտրամադրվեն մասնակից երեխաներին: Մարդիկ կմասնակցեն նաև իրենց օդապարուկներով: Կամավորները երեխաներին կսովորեցնեն ինչպես օդապարուկներին պարեցնել երկնքում: Մրցանակներ կխաղարկվեն մի քանի անվանակարգերում
ամենաերիտասարդ մասնակցին, ամենամեծ օդապարուկն ունեցողին և այլ…
Սա կնպաստի ժամանցային նոր կուլտուրայի ձևավորմանը մեր հասարակության մեջ:
Նմանօրինակ միջոցառումը կարող է դառնալ լավ ավանդույթ Արտանիշ գյուղի համար` որպեսզի այն էլ ունենա իր ամենամյա գեղեցիկ և ինքնատիպ փառատոնը:

Funded by Yerevan (October 2014)