Потрясающее повсюду!

United Arab Emirates

Dubai

United States

Alaska

Ann Arbor, MI

Asheville, NC

Atlanta, GA

Austin, TX

Baltimore, MD

Birmingham, AL

Boone County, IN

Boston, MA

Buffalo, NY

Cass Clay

Chicago, IL

Denver, CO

Gainesville, FL

Gloucester, MA

Key West, FL

Los Angeles, CA

Louisville, KY

Miami, FL

Montclair, NJ

New York City, NY

Newburgh, NY

North Minneapolis, MN

Northern Virginia (NOVA)

Oahu, HI

Oakland, CA

Oklahoma City, OK

Orlando, FL

Philadelphia, PA

Piqua, OH

Pittsburgh, PA

Plano, TX

Port Washington, NY

Portland, OR

Poughkeepsie, NY

Pueblo, CO

Raleigh-Durham, NC

Rochester, NY

Rockport, MA

San Antonio, TX

San Francisco, CA

San Jose, CA

Santa Cruz, CA

Santa Fe, NM

Seattle, WA

South Bend, IN

State College, PA

Tallahassee, FL

Washington, DC

Youngstown, OH

«Ջդրդյուզան բիդի Զոնծիկներ․ one-way ticket»

Նախագիծը ներառում է Շուշի քաղաքի Կատարոտի («Ջդրդուզ») տափարակից դեպի Կարկառ գետի կիրճ՝ Մամռոտ քար ջրվեժ («Զոնտիկներ») արշավային նոր արահետի հարդարումն ու կահավորումը։ Հնուց ի վեր այդ արահետը գոյություն է ունեցել, որի մի ճյուղավորումը շարունակվել է դեպի Քարինտակ գյուղ, և կոչվել է «Քառսուն փիլաքյան», քանի որ դեպի կածանը տանող քարերը բնականորեն դասավորված են աստիճանաձև և, ըստ ավանդազրույցի, քառասունն են։ Սովետական տարիներին Քարինտակի հայ և Շուշվա ադրբեջանցի երեխաները միմյանց միջև մրցում էին, թե ով ավելի արագ ու հանդուգն կարող է անցնել «Քառսուն փիլաքյանը»։ Արահետը բանուկ էր նաև Շուշիի ազատագրումից հետո և օգտագործվում էր որպես Շուշի-Քարինտակ կարճ ճանապարհ։ Ասել է թե՝ այս ճանապարհն ունի պատմական կոլորիտ։ Ներկայումս, սակայն, «Քառսուն փիլաքյանը» չունի զբոսաշրջային նշանակություն, գրեթե հայտնի չէ, օգտագործվում է միայն հավաքչությամբ զբաղվող հատուկենտ քարինտակցիների և շուշեցիների կողմից։
Ստորև ներկայացնում եմ այս ճանապարհի զբոսաշրջայնացման որոշ առավելություններ՝
1. Ճանապարհը միացնում է Շուշվա երկու գեղատեսիլ վայրերը։ Շատ զբոսաշրջիկներ, հասնելով Կատարոտ և իմանալով Մամռոտ քար ջրվեժի մասին, հետաքրքրվում են, թե արդյոք հենց այդտեղից չեն կարող իջնել։ Նոր արահետը կլուծի այս հարցը։
2. Համեմատած Շուշի քաղաքից դեպի կիրճ իջնող մյուս արահետի հետ՝ սա ավելի կարճ է՝ թե՛ երկարության (≈2.4կմ), թե ՛ժամանակային ընթացքի առումով (միջին քայլքով՝ ≈20-30ր)։
3. Արահետի տարբեր կետերից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի կիրճ, կիրճի հանդիպակաց «ափին» գտնվող ուշմիջնադարյան ամրաշինական կառույցներ («Խանին ամարաթներ»)։ Բացի այդ՝ մայր արահետը, երկարելով շուրջ 300մ, ձգվում է մինև կիրճի ամենամեծ՝ Ավան հարյուրապետի քարանձավ, որտեղ, ըստ ավանդազրույցի, հայ մելիքը ռազմական ժողովներ էր հրավիրում (կահավորվելու է նաև ա՛յդ 300մ-ը)։
4. Ենթադրում ենք, որ նոր արահետի բացումը կմեծացնի Կարկառի կիրճ այցելող զբոսաշրջիկների միջին թիվը, ինչը, չի բացառվում, խթանի կիրճի տարածքի հետագա տուրիստական ենթակառուցվածքայնացումը (վճարովի ծառայություններ, դիտաշտարակներ, այլ արահետների կահավորում և այլն)։ goo.gl/zbw2f5 ; goo.gl/BQAX9e

Грант предоставил Artsakh (August 2018)