ՆորՇենԼաբ

Արցախի Նորշենի դպրոցում սովորում է 54 աշակերտ: Կրթության մեջ նորարար մոտեցումների ներմուծման և կրթական գործընթացն ինտերակտիվ ու հետաքրքիր կազմակերպելու համար ցանկանում եմ ինձ հանձնված ֆիզիկայի դասասենյակը կահավորել հետևյալ ձևով.
Դասասենյակում՝ սեղանների վրա կտեղադրվեն վահանակներ, որոնք ամենաառաջինը սեղմած աշակերտը հնարավորություն կստանա հնչեցված հարցին առաջինը պատասխանելու: Վահանակները հաղորդակցվելու են ռադիոկապի միջոցով: Ուսուցչի մոտ տեղադրված վերահսկման վահանակի լամպերի վառվող լույսերով պարզ կլինի առաջինն արձագանքած աշակերտը: Ունենալու ենք նաև գնահատման վահանակ, որում կերևա յուրաքանչյուր աշակերտի ցուցանիշն ըստ իր պատասխանած հարցերի քանակի: Հենց այս գնահատականներն էլ անցկացվելու են դասամատյանում:

Գաղափարի իրականացումը ոչ միայն դասավանդման գործընթացն ինտերակտիվ կազմակերպելու հնարավորություն կտա, այլև հնարավոր կլինի կազմակերպել արտաժամյա մրցույթներ և խաղեր: Քանի որ ինքս Նորշենի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչն եմ, ուստի ռադիոկապն ու կառավարման վահանակներն օգտագործելու եմ նաև ուսումնական գործընթացի դասաժամերին կիրառական փորձարկումներ իրականացնելու համար: Նշված համակարգը հավաքվելու ենք Նորշենի բոլոր դպրոցականների մասնակցությամբ, ինչը նույնպես կրթական բաղադրիչ է աշակերտների համար:

Financé par Yerevan (October 2017)