արհեստանոց

2013 դեկտեմբերին ՕՍԸՄ հիմնադրամի ամենամսյա մրցույթի հաղթող է ճանաչվել ԱՐՀԵՍՏԱՆՈՑ նախագիծը: Հիմնադրամի միջոցներից տրամադրված գումարը կոգտագործվի երեխաների խեցեգործական արհեստանոցի համար թրծման վառարան գնելու նպատակով: Ծրագրի մասին հավելյալ տեղեկություներ կարող եք կարդալ ստորև:

Սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների զբաղվածությունը մեր երկրում այսօր թերի է կազմակերպված: Ճիշտ է, մեզանում կազմակերպվում են ամառային և ձմեռային ճամբարներ, որտեղ երեխաները սովորում են կանգնել դահուկների վրա, յուրացնում առագաստանավային սկզբունքները, սակայն գարնանը և աշնանը նրանց ժամանցի և զբաղվածության խնդիրնեըը շարունակում են մնալ չլուծված:
Մենք կազմակերպեցինք մի արհեստանոց, որտեղ ես երեխաներին սովորեցնում եմ նկարել, կավից պատրաստել տարբեր առարկաներ, յուրացնել դիզայնի հիմունքները: Ցավոգ կեռամիկայից պատրաստած իրերը մենք ստիպված ենք թրծել այլ տեղում ստիպված ենք երկար սպասել մեր հերթին հասնելուն և կարողանում ենք թրծել արտադրանքի սահմանափակ քանակությունը:
Հայտնի է, որ կավի հետ աշխատանքը ունի բուժական հատկություններ և անհրաժեշտ է սահմանափակ հնարավորութուններ ունեցող երախաների որոշ խմբերի համար անհրաժեշտ է՝ շարժումների կարգավորման, ուշադրության կենտրոնացման համար և այլն:
Բացի վերը նաշվածից այդ գործունեությունը կարող է ունենալ նաև կոմերցիոն բնույթ: Արկա են նախնական պայմանաորվանությաններ որոշ կազմակերպությունների և բանկերի հետ երեխաների ձեռքերով պարրաստած իրերի գնման մասին՝ տոնական և անվանական նվերներ, հուշանոերներ: Ինչ խոսք, ստացված միջոցները լուրջ խթան են հանդիսանալու երեխաների համար:

Հիշեցնենք, որ ՕՍԸՄ հիմնադրամը դիմումներ է ընդունում մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին օրը: Ուղարկեք ձեր ֆանտաստիկ գաղափարները եւ հնարավորություն կունենաք ստանալու $1000 ձեր փոքր երազանքը իրականացնելու համար: Մեր պայմանները պարզ են եւ մատչելի, ընդամենը հարկավոր է լրացնել այս ձեւը եւ ձեր ՕՍԸՄ գաղափարը կքննարկվի:

http://www.awesomefoundation.org/en/submissions/new?chapter=yerevan

Fondos becados por Yerevan (January 2014)