Awesome Everywhere!

Congo, the Democratic Republic of the

Bukavu

United Arab Emirates

Dubai

United States

Alamance County, NC

Alaska

Ann Arbor, MI

Asheville, NC

Atlanta, GA

Austin, TX

Baltimore, MD

Bend, OR

Birmingham, AL

Boston, MA

Boulder, CO

Buffalo, NY

Cass Clay

Chicago, IL

Detroit, MI

Gloucester, MA

Indianapolis, IN

LA South Bay, CA

Los Angeles, CA

Louisville, KY

Madison, WI

Miami, FL

New York City, NY

North Minneapolis, MN

Northampton, MA

Northern Virginia (NOVA)

Oahu, HI

Oakland, CA

Oklahoma City, OK

Orlando, FL

Philadelphia, PA

Piqua, OH

Pittsburgh, PA

Plano, TX

Port Washington, NY

Portland, OR

Poughkeepsie, NY

Rockport, MA

San Antonio, TX

San Francisco, CA

San Jose, CA

Santa Fe, NM

Seattle, WA

South Bend, IN

Tallahassee, FL

Twin Cities, MN

Washington, DC

Youngstown, OH

ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ

Սահմանամերձ գյուղերում վառ երևակայության տեր, ընդունակ շատ երեխաներ կան, որոնք հնարավորություն չունեն զարգացնելու իրենց տաղանդները, շփվելու հետաքրքիր մարդկանց հետ, դպրոցական պարտադիր առարկաների շրջանակից դուրս բավարարելու իրենց մշակութային պահանջները:
Ծրագրի նպատակն է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի դպրոցի դասարաններից մեկը դարձնել ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿմի տարածք, որտեղ երեխեքը կնկարեն ու կքանդակեն, արվեստի մասին ֆիլմեր կնայեն ու հանդիպումներ կունենան Երևանից և այլ քաղաքներից ու գյուղերից եկած արվեստագետների հետ: Վազաշենը 18 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, մարտական և «խաղաղության» զոհեր, 47% արտագաղթ, ռմբակոծված մանկապարտեզ: Գործազրկություն: Փակուղի: https://www.facebook.com/armine.petrosyan.908/media_set?set=a.10151121941826482.438932.723461481&type=3 Որպես արտագաղթի պատճառներ (հակառակորդի մշտական նշանառության տակ ապրելու անապահովության զգացումից բացի) գյուղացիները նշում են սահմանապահ գյուղի նկատմամբ կենտրոնի ուշադրության բացակայությունը, մայրաքաղաքի մշակութային կյանքին չմասնակցելը: Դպրոցում կան ազատ դասարաններ, որոնցից մեկը կարելի է կահավորել որպես ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿ: Այս գաղափարը ծնվել է 2 տարի առաջ, երբ մի խումբ նկարիչներ նախաձեռնեցին ԱՐԵՍՏԸՍԱՀՄԱՆԻՆ ցուցահանդեսը. http://yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=19918 Ցավոք, մի քանի օր առաջ երիտասարդ տարիքում վախճանվեց ցուցահանդեսի համադրող, տաղանդավոր նկարչուհի Սևան Նագգաշյանը: Նրա վաղաժամ հեռանալն էլ ավելի հաստատ դարձրեց իմ և արվեստագետ ընկերներիս կամքը, և մենք որոշեցինք իրականացնել Սևանի նպատակը: Awesome հիմնադրամի աջակցությամբ Վազաշենի դպրոցում կկահավորենք ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԸ, որտեղ կկազմակերպվեն -նկարչության դասերը, -կինոդիտումներ, արվեստի թեմաներով քննարկումներ, -վարպետաց դասեր գրողների, արվեստագետների հետ, -օն-լայն դասընթացներ (գեղանկարչության, մուլտիպլիկացիայի ուսուցման և այլ): Ծրագիրը գրելուց առաջ դպրոցի տնօրենի հետ համաձայնության ենք եկել սենյակը Սևան Նագգաշյանի անունով կոչելու մասին: Գործի շարունակականությունը կապահովենք մենք ընկերներով և Սևանի ընտանիքը: Ֆինանսավորեք և սպասեք նոր տաղանդների:

Funded by Yerevan (November 2016)