Awesome Everywhere!

Congo, the Democratic Republic of the

Bukavu

United Arab Emirates

Dubai

United States

Alamance County, NC

Alaska

Ann Arbor, MI

Asheville, NC

Atlanta, GA

Austin, TX

Baltimore, MD

Bend, OR

Birmingham, AL

Boston, MA

Boulder, CO

Buffalo, NY

Cass Clay

Chicago, IL

Detroit, MI

Gloucester, MA

Indianapolis, IN

LA South Bay, CA

Los Angeles, CA

Louisville, KY

Madison, WI

Miami, FL

New York City, NY

North Minneapolis, MN

Northampton, MA

Northern Virginia (NOVA)

Oahu, HI

Oakland, CA

Oklahoma City, OK

Orlando, FL

Philadelphia, PA

Piqua, OH

Pittsburgh, PA

Plano, TX

Port Washington, NY

Portland, OR

Poughkeepsie, NY

Rockport, MA

San Antonio, TX

San Francisco, CA

San Jose, CA

Santa Fe, NM

Seattle, WA

South Bend, IN

Tallahassee, FL

Twin Cities, MN

Washington, DC

Youngstown, OH

Չաո ՍՍՀՄ

Հայաստանում և, մասնավորապես, Երևանում վերջին 20 տարվա ընթացքում շատ արագ քանդվեցին և ոչնչացվեցին շատ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքեր: Ականատես լինելով այդ ամենին և գիտակցելով կորստի անդառնալիությունը, ցանկացա որևէ կերպ պահպանել այդ շենքերի հիշողությունը և լուսանկարեցի շենքերի քանդման գործընթացը: Միաժամանակ, գիտակցելով, որ միայն լուսանկարելով չի պահպանվի պատմությունը, սկսեցի նաև հավաքել տարբեր տեսակի արխիվային նյութեր, կենցաղային իրեր, որոնք այսօր կարող են պատմել մեր քաղաքի խորհրդային պատմության մասին:

Այդ պատնությունը ամփոփվել է «Չաո ՍՍՀՄ» նախագծում, որը նկարահանվում է արդեն 7 տարի շարունակ, և հանդիսանում է իմ անձնական հավաքածուի միայն փոքր մաս: «Չաո ՍՍՀՄ» ցուցահանդես-նախագիծը պատմում է Խորհրդային Հայաստանի մասին, որը ՍՍՀՄ փլուզումից հետո դարձավ հիշողություն: Այն փորձ է պահպանել հիշողությունը լուսանկարների և իրերի միջոցով, որոնք գտնվել են լքված և ժամանակին շատ հայտնի շենքերում, կինոթատրոններում և գործարաններում: Հավաքածուի յուրաքանչյուր առարկա իր մեջ պարունակում է մի ամբողջ սերնդի հիշողություն:

Բացի լուսանկարներից, որտեղ ներկայացված կլինեն պատմություն դարձած գործերի և շենքերի խրոնիկան, կներկայացվեն նաև այն իրերը, որոնք ես գտել եմ հին կրկեսից, Դվին հյուրանոցից, Արագիլ ռեստորանից, Զվարթնոց կինոթատրոնից, Երիտասարդականի գետնանցումից և Փակ շուկայից:

Լուսանկարների և ցուցադրված իրերի, ինչպես նաև ձայնային սարքավորումների օգնությամբ փորձ կարվի մարդկանց վերադարցնել իրենցից խլված հիշողությունը, որը կարծում եմ իրավունք ունի պահպանվելու ոչ միայն արխիվային նյութերի և լուսանկարների մեջ, այլ նաև իրական կյանքում: Իսկ ավելի երիտասարդ սերնդի համար, ցուցահանդեսը կհանդիսանա աննախադեպ հնարավորություն ծանոթանալու Խորհրդային Հայաստանին ոչ միայն ծնողների պատմություններով, այլ նաև տեսնելով այդ ժամանակի մշակույթն ու առօրյան:

Funded by Yerevan (January 2015)